Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայիսի 31-ին Արտաշատում օծվելու է վարչապետի կառուցած եկեղեցին

Մայիսի 31-ին Արտաշատում օծվելու է վարչապետի կառուցած եկեղեցին
31.05.2015 | 13:34

Եթե որևէ մեկը հասնում է իր միջոցներից իր ազգի համար Աստծո տաճար` եկեղեցի կառուցելու գիտակցության, դա ընդունելի է, բայց թե եկեղեցու կառուցումը այդ անձի համար վախճանաբանական` հանդերձյալ կյանքի հետ կապված ինչ ճանապարհ կհարթի, որևէ մեկը չի կարող ասել՝ ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը` պատասխանելով հարցին՝ եթե հայ օլիգարխները կառուցում են եկեղեցիներ, նշանակո՞ւմ է, որ երաշխավորված է նրանց տեղը երկնքի արքայության մեջ: «Եկեղեցի կառուցել և հույս ունենալ, որ դրախտում քո տեղն ես ապահովում, անլրջություն է և ծիծաղելի: Դրախտում ամեն մեկն իր տեղը կունենա, երբ Աստծո առաջ կկանգնի և Տիրոջ վճիռը կլսի, թե ինքն ով է եղել իր կյանքում»,- մեկնաբանեց տեր Ասողիկ Կարապետյանը: Նա կարծում է, որ եթե մեկն իր միջոցներից տրամադրում է եկեղեցի կառուցելու համար, ընդունելի է, քանի որ տաճարը ծառայում է ազգային եկեղեցական կյանքին: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը վստահ է, որ եկեղեցի կառուցելու մեջ շատ կամ քիչ չկա. եկեղեցիները կառուցվում են այնտեղ, որտեղ եկեղեցի չկա և եկեղեցու` որպես նյութական կառույցի առկայությունը չափազանց կարևոր է: Հայաստանի շատ գյուղերում ու քաղաքային համայնքներում տաճարներ չկան, ինչն արդեն խնդիրներ է առաջացնում հոգևոր կյանքում: Եկեղեցի չկա մայրաքաղաքի Էրեբունի, Աջափնյակ, Արաբկիր համայքներում: Եկեղեցի չկա Դիլիջանում:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ